Վեբ կայքերի գները

Ինչպե՞ս հաշվարկել և ի՞նչ պետք է իմանալ
Վեբ կայքի պատրաստման կամ ստեղծման գինը հաճախ ամենաառաջին հարցն է, որ տրվում է ոլորտում մասնագիտացած ընկերությանը կամ դիզայներներին:
Սա շատ բնական հարց է, քանի որ վեբ կայքը բիզնեսի առցանց ներկայության կարևորագույն տարրն է, և շատերն ուզում են հասկանալ դրա արժեքը նախքան ներդրում կատարելը։ Այնուամենայնիվ վեբ կայքի գինը պարզ որոշելու համար հարկավոր է հաշվի առնել բազմաթիվ գործոններ:
Եկեք դիտարկենք, թե՝ ո՞ր բաղադրիչներ են որոշում կայքի արժեքը, և ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել ճիշտ ընտրություն կատարելու համար:
Վեբ կայքերի գները. ինչո՞ւ են դրանք տարբեր
Վեբ կայքերի գները շատ անհատական են լինում, և դա պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով․
Կայքի տեսակն ու չափը
Պարզ բիզնես վեբ կայքը փոքրաթիվ ստատիկ էջերով շատ ավելի մատչելի է ստեղծելը, քան մեծ ընկերությունների համար նախատեսված բազմաթիվ դինամիկ էջերից բաղկացած բազմաֆունկցիոնալ վեբ նախագծերը:
Վեբ կայքերի պատրաստման գները․ ինչպե՞ս հաշվարկել և ի՞նչ պետք է իմանալ վեբ կայքերի գների մասին։ Ինչո՞ւ են կայքերի պատրաստման գները տարբեր։
Բովանդակություն
Դիզայնի բարդությունը
Անհատականացված դիզայնը, որը ստեղծվում է զրոյից, ավելի թանկ է, քան պատրաստի օրինակների վրա հիմնված լուծումները:
Ֆունկցիոնալություն և հնարավորություններ
Վեբ կայքի դինամիկ բաղադրիչները, տասնյակից ավել դինամիկ փոփոխվող բաժիններ ունեցող վեբ կայքերը, առցանց խանութ կայքը՝ օնլայն վճարային համակարգով, ժամանակացույցի կիրառմամբ ամրագրումները, բազմակի օգտահաշիվներով և ֆունկցիոնալ հնարավորություններով համալրվածությունը կարող են մեծացնել վեբ կայքի արժեքը:
Համակարգերի ինտեգրում
CRM համակարգերի, Գուգլ օրացույցի, էլ․ բաժանորդագրության և այլ համակարգերի հետ ինտեգրումները նույնպես ավելացնում են վեբ կայքի պատրաստման ծախսերը:
Տեխնիկական սպասարկում
Ծրագրային մասով վերջին թարմացումները չունեցող վեբ կայքերը կարող են կորցնել իրենց դիրքերը որոնողական համակարգերում։ Այդպիսի չափանիշներ է ընդգծված կիրառում որոնողական համակարգերի հսկա Գուգլը, ուստի ժամանակակից վեբ կայքերը առանց ծրագրային սպասարկման թողնելը հավասար է ներդրած գումարները քամուն տալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ստեղծված վեբ կայքերի համար պարտադիր ընթացիկ սպասարկում է կիրառվում՝ այն ակտիվ, թարմ, արագագործ պահելու համար։
Որոշ կազմակերպություններ վեբ կայքի ընթացիկ սպասարկման առաջին տարվա ծախսերը ներառում են պատրաստման արժեքի մեջ: Մինչդեռ մյուսները այդ ծախսերը սկսում են հաշվել վեբ կայքը պատրաստ լինելուց հետո՝ ըստ հաճախորդի ցանկության։
Միջազգային փորձը և վեբ կայքերի գների որոշումը
Աշխարհում վեբ կայքերի գները նույնպես տարբեր են՝ կախված երկրից և շուկայից: Օրինակ՝ ԱՄՆ-ում փոքր բիզնեսի համար կայքի պատրաստումը կարող է արժենալ 2000-10,000 դոլար, մինչդեռ արևելյան որոշ երկրներում նույնատիպ կայք կարող է առաջարկվել շատ ավելի ցածր գնով:
Եվրոպայում թրենդային է դարձել մինիմալիստական դիզայնի վրա կենտրոնանալը, ինչը նվազեցնում է որոշ ծախսեր: Իսկ Ավստրալիայում հաճախ առաջարկվում են բիզնես փաթեթներ, որոնք ներառում են թե՛ կայքի պատրաստումը, թե՛ SEO ծառայությունները միասին:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գինը ոչ միայն կախված է տեխնիկական լուծումներից, այլ նաև տեղական շուկայից և մասնագիտական թիմի որակից:
Վեբ կայքի արժեքի վրա ազդում է նաև պատրաստման ժամանակը։ Եթե ընկերությունը պատրաստ է շատ կարճ ժամանակում պատրաստել, ուրեմն քիչ ռեսուրսներ է ծախսելու վեբ կայքի պատրաստման վրա, հետևաբար կարող է ավելի մատչելի գներ ասել։ Այս դեպքում հատկապես պետք է հաշվի առնել, որ արագությունը երբեմն լինում է որակի հաշվին։
Ինչպես որոշել ձեր վեբ կայքի պատրաստման գինը
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի բյուջե պետք է նախատեսեք վեբ կայքի պատրաստման համար, ապա մեզ հետ կարող եք կատարել հետևյալ քայլերը.
- Գրեք կամ զանգահարեք մեզ: Պատմեք ձեր գաղափարի մասին և տրամադրեք հնարավորինս շատ մանրամասներ:
- Ցույց տվեք օրինակներ: Եթե ունեք նախընտրած կայքերի օրինակներ, դրանք կօգնեն մեզ հասկանալ ձեր պահանջները:
- Հարցում կատարեք: Օգտագործեք մեր գնի հարցման գործիքը այստեղ, որպեսզի ստանաք նախնական գին:
- Սկսեք փոքրից: Կարող եք սկսել մեր Պրեմիում փաթեթից, որը ներառում է ամենակարևոր հնարավորությունները:
- Խորհրդատվություն ստացեք: Մեր մասնագետները կօգնեն ձեզ գնահատել ձեր պահանջները և առաջարկել լավագույն լուծումները:
Վեբ կայքի արժեքի բաշխում
Օրինակ, պարզեցված տեսքով վեբ կայքի գինը կարող է բաղկացած լինել հետևյալ մասերից.
- Դիզայն և ծրագրավորում: Բոլոր ստեղծման և մշակման աշխատանքները:
- Հոստինգ և դոմեյն: Տարեկան ծախսեր ձեր կայքի առցանց հասանելիության համար:
- SEO և մարքեթինգ: Ձեր կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում:
- Սպասարկում և թարմացումներ: Կայքի տեխնիկական վիճակի պահպանում:
Արդյո՞ք կան պատրաստի լուծումներ
Եթե ցանկանում եք խնայել ժամանակ և գումար, կարող եք ընտրել պատրաստի լուծումներ: Մենք առաջարկում ենք այնպիսի փաթեթներ, որոնք ներառում են ամենակարևորը փոքր և միջին բիզնեսների համար: Սակայն, եթե ձեր պահանջներն ավելի բարդ են, անհատական լուծումները լավագույն տարբերակն են:
Վեբ կայքի ստեղծումը զգալի ներդրում է ձեր բիզնեսի մեջ: Պատրաստ ենք օգնել ձեզ՝ գտնել լավագույն լուծումները և կյանքի կոչել ձեր գաղափարները:
Գրեք մեզ՝ սկսելու համար։
Գրեք մեզ
ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ
Վեբ կայքերի պատրաստում, ընթացիկ սպասարկում