Ընթացիկ սպասարկում

Վեբ կայքերի աշխատանքի խափանման 1-ին պատճառը կոդերի մեջ առաջացող թերություններն են։

Այնպես չէ, որ մասնագետները հատուկ թերի են գրում կոդերը։ Ոչ։ Այդ թերությունները ընթացքում են առաջանում․

  • Ընթացիկ սպասարկումծրագրային կոնֆլիկտներից,
  • դիտարկիչների փոփոխվելուց,
  • նույն կոդի վրա 2 տարբեր մարդկանց հակառակ միջամտությունից և այլն։

Այսպիսի խնդիրներից խուսափելու լավագույն տարբերակը վեբ կայքը ընթացիկ սպասարկման հանձնելն է։

Սովորաբար նրանք, ովքեր ժլատություն են դրսևորում և հրաժարվում են վեբ կայքի ընթացիկ սպասարկումից, շուտով կորցնում են նաև իրենց վեբ նախագիծը։

Հիմնականում այս խնդրի պատճառով է, որ հայկական համացանցում տեսնում ենք շատ թերի գործող վեբ կայքեր։ Իսկ ավելի հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես է նոր ստեղծված նախագիծը մի քանի ամսից դառնում ամբողջովին չգործող։

Մենք ո՛չ միայն կատարում ենք աշխատանքներ և հանձնում պատվիրատուին, այլև պատրաստ ենք ընթացքում հոգալ ստեղծված վեբ կայքերի անխափան աշխատանքը:

Ընթացիկ սպասարկման մեջ ներառված ծառայություններ

Ընթացիկ սպասարկում

Անվտանգություն

Կայքի անվտանգության պարբերական ստուգումներ, պաշտպանվածության բարձրացում

Ընթացիկ սպասարկում

Հոսթինգ

Հոսթինգի անվտագության ստուգումներ և պաշտպանվածության բարձրացում  (եթե վեբ կայքը տեղակայված է մեր սերվերների վրա)

Ընթացիկ սպասարկում

Տվյալների բազա

Տվյալների բազայի պարբերական օպտիմալացման աշխատանքներ (Database optimization)

Ընթացիկ սպասարկում

Արագագործություն

Օպտիմալացման աշխատանքներ կայքի արագագործությունը բարձրացնելու ուղղությամբ

Ընթացիկ սպասարկում

Պահուստային օրինակ

Կայքի ֆայլերի և տվյալների բազայի պահեստային օրինակների ստեղծում (BackUp) և անվտանգ պահպանում

Ընթացիկ սպասարկում

Օգտագործված ծրագրեր

Կայքում ներդրված ծրագրերի պարբերական թարմացումներ, համապատասխանեցում ժամանակակից ստանդարտներին

Ընթացիկ սպասարկում

Մոնիտորինգ

Ակտիվ մոնիտորինգ․ կայքը աշխատում է, թէ՝ ոչ, հոսթինգը աշխատում է, թէ՝ ոչ

Ընթացիկ սպասարկում

Կայքի վերականգնում

Առաջացած ծրագրային խնդիրներին արագ արձագանքում, վնասված կայքի հնարավորինս արագ վերականգնում

Ընթացիկ սպասարկում

Բովանդակություն

Կայքի բովանդակության փոփոխում կամ ավելացում շաբաթական 1 անգամ

Մեկ տարվա ընթացիկ սպասարկման պայմանագիր կնքելու դեպքում կայքի պատվերի գումարի հիմնական մասը բաժանվում է 12 ամիսների վրա, առանց տոկոսագումարի հաշվարկման։

ՀՏՀ

Լավ կատարված աշխատանքը ինչո՞ւ պետք է ընթացիկ սպասարկման կարիք ունենա։

Թվային աշխարհը շատ արագ է զարգանում, այդ պատճառով անընդհատ թարմացումներ են կատարվում, փոփոխվում են դիտարկիչներին համապատասխանելիության չափանիշները, կատարելագործվում են ծրագրային խոցելիության դրույթները, լուծվում են արագագործության խնդիրները և այլն։ 1 պարզ կայքում սովորաբար 1000-ից ավել ծրագրային ֆայլեր են օգտագործվում, և դրանց համապատասխանելիությունը ժամանակակից ստանդարտներին ամենօրյա աշխատանքի խնդիր է։
Այս ամենի հետ համահունչ չքայլող կայքը շուտով խնդիրներ է ունենում, որոնք պետք է լուծել, ընդ որում դրանք ընթացիկ միջամտության հարցեր են։

Կարո՞ղ եմ վեբ կայք պատվիրել առանց ընթացիկ սպասարկման։

Այո։ Մենք չենք պարտադրում ընթացիկ սպասարկման ծառայությունից օգտվել։

Վեբ կայքը պատրաստելուց հետո, եթե ծրագրային խնդիրներ լինեն, դուք կօգնե՞ք շտկել դրանք։

Վեբ կայքի պատրաստման պայմանագրային պարտավորությունները ավարտելուց հետո տեղի է ունենում կատարած աշխատանքի հանձնում, եթե ընթացիկ սպասարկում չի պատվիրում կողմը։ Հետագայում առաջացած խնդիրների կամ փոփոխությունների հարցը դիտվում է նոր պայմանագրի կնքման քննարկումների շրջանակում։