Վեբ կայքերի ստեղծում
Ստեղծում ենք կայքեր Ձեր բիզնեսի համար
Թիրախներ
Վեբ կայք
Եթե համոզված եք և վճռել եք վեբ կայք ստեղծել, ուրեմն ժամանակն է հստակեցնեք ձեր թիրախները։
Միայն թիրախները հասկանալուց հետո կհասկանաք թե ինչ ծավալի և հնարավորություններով վեբ կայք է ձեզ անհրաժեշտ։
Մենք պատրաստ ենք լսելու՝ հասկանալու համար ձեր նախագծի ուղղվածությունը, նպատակները, արդյունքը, որին ձգտում եք, որից հետո կկարողանանք մեր փորձառությունից ելնելով առաջարկել վեբ կայքի պատրաստման համապատասխան տարբերակ։
Դոմեյնի ընտրություն
Մենք կօգնենք ձեզ նաև դոմեյնի ճիշտ ընտրության հարցում։
Պետք է հիշել, որ դոմեյնի ընտրությունը վճռորոշ նշանակություն ունի։
Այն պետք է հատկապես լինի՝
- Համահունչ վեբ կայքի բնույթին
- Հեշտ հիշվող
- Հնարավորինս կարճ։
Վեբ կայքերի տեսակներ
Նախապես մշակված տարբերակներ
Փոքր և միջին բիզնեսի համար
Բիզնես վեբ կայքեր
Բիզնես վեբ կայքը հրաշալի լուծում է փոքր բիզնեսի համար։ Խիստ սահմանափակ բյուջեով հնարավորություն ստանալ բացառիկ ձևաչափով ինտերնետում ներկայացված լինել։
Հաջողությունը պետք է զարգացնել քայլ առ քայլ։
Սպառողների 70%-ը ցանկանում է տեսնել կազմակերպության, մատուցվող ծառայությունների մասին տեղեկություններ՝ թվային հարթակներում։ Նրանց որոշումների վրա հատկապես ազդում է արդյունավետ կառուցված վեբ կայքը։ Մարդիկ ցանկանում են տեսնել լավ ներկայացված կազմակերպություն, ծառայություններ կամ վաճառվող ապրանքներ։
Առավելություններ
Որոնք կդրաձնեն ձեզ ավելի մրցունակ
Անհատականություն
Ցույց տվեք ձեր հաճախորդին ձեր անհատական որակները, նաև՝ հաճախորդի առանձնահատուկ լինելը ձեզ համար։ Ընդգծեք այդ ամենը ձեր վեբ կայքի ոչ միայն դիզայնի մեջ, այլ նաև մատուցման ձևում ոչ ստանդարտ լինելով։
Հարուստ գործիքակազմ
Ցուցադրեք ձեր վեբ կայքում, թե ինչ հարուստ գործիքակազմով եք ծառայություններ մատուցում։ Հավաստիացրեք հաճախորդին, որ ձեր խնդիրը միայն «տուր և առ»-ը չէ, այլ՝ հաճախորդի կյանքի որակի բարելավումը։
Վստահության աճ
Վեբ կայքը պետք է լինի Ձեր վարկանիշի նկատմամբ վստահության աճի կարևոր գործիքներից մեկը։ Այստեղ դուք պետք է պատասխանեք հաճախորդի մոտ կասկածներ առաջացնող բոլոր հարցերին։
Վեբ կայքերի տեսակներ
Նախապես մշակված տարբերակներ
Անհրաժեշտ ողջ գործիքակազմով
Իրավաբանական վեբ կայքեր
Առավելություններ՝
- Անհատական հասցե ողջ համացանցում,
- Պրոֆեսիոնալ ներկայացվածություն,
- Պրոֆեսիոնալ վեբ կայք,
- Ծառայությունների գրագետ ներկայացում,
- Բիզնես էլ․ փոստի հասցեներ,
- Միշտ հասանելի,
- Հաճախորդի այցի օնլայն ամրագրում,
- Գրանցած հաջողությունների ներկայացում։
Կապ մեզ հետ
Գնհարցում
Եթե առկա տարբերակները չեն բավարարում ձեր բիզնես կարիքները, կարող եք կապ հաստատել մեզ հետ կամ գնհարցում կատարել։