Վեբ կայքերի առանձնահատկություններն ու հնարավորությունները
Ի՞նչ է վեբ կայքը
Վեբ կայքը կամ վեբսայթը ինտերնետում, բոլորին հասանելի, որոշակի դոմեյն հասցեի տակ, առանձնացված գործող ինտերնետային էջերն են։
Ի՞նչպիսին են լինում վեբ կայքերը
Վեբ կայքերը լինում են անհատական, կոմերցիոն, պետական, ներկայացուցչական, նվիրված որևէ գաղափարի, ժամանցային, սոցիալական, լրատվական, կրթական և այլն։ Բոլոր տարբերակների համար վեբ կայքի հիմնական նպատակն է տեղեկությունը մարդկանց հասանելի դարձնել ցանկալի ձևի մեջ։
Ինչո՞ւ ստեղծել վեբ կայք
Որևէ բան կյանքի կոչելու համար ընտրում ենք միջոցներ։ Մեր ունեցած գաղափարը, մատուցած ծառայությունը կամ ապրանքի մասին տեղեկությունը որոշակի նպատակի համար մյուսներին հասանելի դարձնելու լավագույն միջոցն այսօր ինտերնետն է։ Այն տեղեկատվության սփռման ամենից արագ և արդյունավետ միջոցն է։ Ինտերնետը կոմունիկացիոն ամենից հզոր գործիքն է, եթե ճիշտ է օգտագործվում։ Այն օգտագործում են ոչ միայն պետությունները, այլ՝ ցանկացած անհատ։
Ինտերնետում ներկայանալու ամենից հզոր միջոցը վեբ կայքն է, եթե ճիշտ է կիրառվում։ Վեբ կայքը եզակի միջոց է աշխարհի հետ առանց վայրկյան իսկ ընդհատման կապի մեջ լինելու համար։ Վեբ կայքը աշխատում է ձեզ համար անընդհատ, 24/7 սկզբունքով, առանց հանգստյան օրերի։ Վեբ կայքը յուրանքանչյուր այցելուին ներկայացնում է ավելին, քան ինքներդ կամ որևէ աշխատակցի միջոցով կկարողանայիք դա անել։
Վեբ կայքը հնարավորություն է տալիս․
Անհատին՝ ամբողջությամբ ներկայացնել սեփական գաղափարները կամ նախագծերը,
Կազմակերպությանը՝ ամբողջությամբ ներկայացնել գրասենյակի կամ խանութի բոլոր գործառույթները։
Վեբ տեխնոլոգիաների զարգացման հետ վեբ կայքերը այլևս տեղեկատվությունը պարզապես փոխանցող էջեր չեն, այլ
ստեղծում են հսկայական վիճակագրական բազա,
գրանցում են այցելուի ողջ շարժը,
հասկանում են այցելուի նախասիրությունները և այլն։
Ինչ է հնարավոր կատարել վեբ կայքով
Խելացի օգտագործողը գիտի, որ վեբ կայքը միայն դիտելու համար չէ, ոչ էլ ընդամենը ուրիշներին ցուցադրելու համար։ Բիզնեսի համար վեբ կայքը ոչ միայն կարող է ամբողջությամբ փոխարինել գրասենյակի կամ խանութի գործառույթները, այլ՝ կատարել շատ ավելին, քան գրասենյակը կամ խանութը։ Դա մի պլատֆորմ է, որի միջոցով հնարավոր է ամբողջական տեղեկատվություն և վիճակագրություն ստանալ թե բիզնեսի վիճակի, թե հաճախորդների նախասիրությունների մասին։ Դա մի դաշտ է, որտեղ խտանում է Ձեր ողջ տեղեկատվությունը, որից կարելի է հսկայական օգուտ քաղել։
Եթե խանութում տեսնում եք, թե ձեր հաճախորդները ուր են գնում, ինչից են օգտվում, որն է գրավիչ, ապա վեբ կայքի միջոցով կարող եք գովազդել արդեն ձեր խանութից հեռացած հաճախորդին, կամ ձեր խանութի մոտակայքով անցնող մարդուն։
Վեբ կայքի առավելությունները․
Ունենալով առանձին դոմեյնով գործող վեբ կայք, ունենում եք առանձին հասցե ինտերնետում՝ նմանվելով ինտերնետի հսկաներին՝ Գուգլին, Ֆեյսբուքին և մյուսներին։
24 ժ․/7 օր, առանց հանգստյան օրերի ներկայացնել ծառայությունը, ապրանքը, աշխատանքը, գաղափարը։
Անընդհատ կապի մեջ լինել այցելուների հետ։
Վեբ կայքից օգտվելով այլ ռեսուրսները ազատորեն կարող են տարածել, կիսվել ձեզ մոտ առկա տեղեկատվությամբ։
Մարդիկ վեբ կայքով կիսվելով ավելի լավ կկարողանան իրենց ծանոթներին ներկայացնել ձեր ծառայությունների կամ ապրանքի մասին, քան թե միայն իրենց կարողության սահմաններում պատմելով։
Վեբ կայքը նման է խանութի, որտեղ դուք կարող եք հստակ տեսնել, թե
ինչպես է անձը մուտք գործում,
որտեղից է մուտք գործել,
ինչ ապրանքատեսականի է դիտում տվյալ պահին,
ինչ գնում է կատարում, կամ ապրանքը ավելացնում է իր զամբյուղում և գնում չի կատարում,
և ինչպես է դուրս գալիս ձեր խանութից։
Լավագույն ձևերից մեկն է հասկանալու ձեր այցելուների նախասիրությունները։
Խանութում կամ գրասենյակում չեք կարող համեմատել ապրանքները կամ ծառայությունների տեսակները, իսկ վեբ կայքերում այսօր արդեն շատ հաճախ ենք հանդիպում համեմատական աղյուսակներ։ Գաղտնիք չէ, որ համեմատելուց հետո մարդիկ հեշտությամբ են գնում կատարում։
Խանութներում վիճակագրությունը հիմնականում ձևավորվում է վաճառքի վրա։ Կայքի միջոցով դուք կարող եք տեսնել այցելությունների քանակը, վերլուծել և հասկանալ ձեր այցելուների նախասիրությունը մինչ վաճառքը, և հասկանալ, թե ինչն է խանգարում վաճառքին։
Վեբ կայքով կարող եք վաճառել ձեր ապրանքը կամ ծառայությունը գրասենյակ կամ խանութ այցելել չկարողացող մարդկանց, մինչդեռ գրասենյակով կամ խանութով կառնչվեք նրանց հետ, ովքեր կարողացել են գալ։
Վեբ կայքով ձեր հաճախորդը այլևս չի առնչվի անբարեխիղճ վաճառողուհու հետ, իսկ կայքի միջոցով հաճախորդին տրված պատասխանները թույլ չեն տա ձեր աշխատակցին անբարեխիղճ լինել։
Վերլուծությունը պատրաստման փուլում է։
Օնլայն խորհրդատու
Օնլայն խորհրդատու օգտագործող վեբ նախագծերի հեղինակները քաջ հասկանում են, որ մարդկանց հիմնական մասը նախընտրում են արագ, բայց ոչ ուղիղ հաղորդակցությունը։ Այսինքն՝ շատերը նախընտրում են շփվել ոչ թե հեռախոսով (որը ուղղակի շփում է), այլ SMS կամ այլ տեսակի հաղորդագրությունների միջոցով։ Շատերը նույնիսկ իրենց մտերիմների հետ են հաղորդագրությունների միջոցով շփվում։ Այս ամենով հանդերձ այս մարդիկ նախընտրում են արագ կապ։ Հետևաբար օնլայն խորհրդատուն մեծացնում է հավանականությունը, որ հաճախորդը ձեզ կդիմի։
Օնլայն խորհրդատու հիմնականում օգտագործում են բիզնես նախագծերը․
խանութները,
վաճառք իրականացնող հաստատությունները,
ծառայություններ մատուցող ընկերությունները,
գործակալությունները և այլն։
Ինչ առավելություններ է ընձեռում օնլայն խորհրդատուն․
Անուղղակի շփում, որի ընթացքում հաճախորդը ավելի ակտիվ է ներկայացնում իր հարցերը:
Երբ հաճախորդը մուտք է գործում վեբ կայք, դուք անմիջապես տեղեկացվում եք հեռախոսի վրա և հնարավորություն ունեք հետևելու նրա ողջ շարժը:
Որոշակի էջերում կարող եք ակտիվացնել երկխոսության պատուհանը և խրախուսել հաճախորդին:
Որոշակի էջերում կարող եք ակտիվացնել երկխոսության պատուհանը և անմիջապես զեղչեր առաջարկել, որպեսզի հաճախորդը գնում կատարի կամ օգտվի ձեր ծառայություններից:
Արագ կապի հնարավորություն, որի ընթացքում հաճախորդը կարող է թողնել իր հեռախոսահամարը՝ իրեն հետ զանգելու համար:
Ստանդարտացված պատասխանների շնորհիվ ձեր հաճախորդը չի առնչվի աշխատակցի թերի խոսքին:
Եթե դուք մեծ խանութ եք, ապա ձեր վաճառքի մենեջերներից յուրաքանչյուրը կարող է առանձին աշխատել կայք այցելած հաճախորդի հետ՝ փորձելով անձին ուղեկցել դեպի գնում:
Օնլայն ակտիվությունը մեծացնում է հաճախորդի վստահությունը վեբ կայքի նկատմամբ:
Այդ ողջ ընթացքում դուք կարող եք․
տեսնել հաճախորդի վիճակագրությունը,
գտնվելու վայրը,
տեսնել, թե ձեր աշխատակիցը ինչպես է աշխատել վեբ կայք այցելած հաճախորդի հետ։
Վեբ կայքի առավելությունը մեգա պորտալների, սոցիալական ցանցերի համեմատ
Այսօր վիրտուալը ոչ միայն մոտեցել է ռեալի հնարավորություններին, այլ նույնիսկ որոշ գործառույթներով գերազանցում է իրականությանը։ Նույնպես վեբ կայքերի դեպքում, դրանք իրենց գործիքակազմով այսօր արդեն գերազանցում են խանութներին և հաճախորդներին սպասարկող գրասենյակների հնարավորությունները։ Օրինակ, այսօր առանց շուկա գնալու կարելի է հայտարարությունների վեբ կայքերից գտնել անհրաժեշտը։ Մյուս կողմից էլ այդ մեգա պորտալներում, որոնք կամաց-կամաց փոխարինում են շուկաներին, հնարավոր է վաճառել ցանկացած իր՝ առանց շուկա գնալու։
Այսօր արդեն շատ վաճառողներ իրենց ապրանքը կամ ծառայությունը վաճառում են շուկայատիպ մեգա պորտալներում կամ սոցիալական ցանցերում։ Ո՞րն է սկզբունքը․ նրանք փորձում են հասկանալ, թե մարդիկ որտեղ են հավաքված, և շտապում են այնտեղ՝ ներկայացնելու համար իրենց ապրանքները։ Ինչպես միտինգներից ու հանրահավաքներից առաջ արևածաղկի վաճառողները, և այլն։
Շուկայատիպ մեգա պորտալներից և սոցիալական ցանցերից օգտվում են նրանք, ովքեր
- Փորձում են խնայել իրենց միջոցները, բայց վատնում են իրենց ժամանակը։
- Որակի չեն ձգտում։
- Հեռահար նպատակ չունեն իրենց բիզնեսի զարգացման համար։
- Դժվարանում են վիճակագրական վերլուծություն կատարել և երկարաժամկետ արդյունավետության ձգտել։ Չկա վիճակագրություն, չկա մտածելու առիթ։
Սակայ եթե դուք ցանկանում եք ձեր բիզնեսը զարգացնել և ունենալ կայուն աճ, ապա շուտով կհասկանաք, որ նման պորտալները կամ սոցիալական ցանցերը չեն կարող ապահովել այդ կայուն աճը։ Շուկան իր առաջարկությունների հսկայական ծավալներով պարզապես կկլանի ձեզ։ Մեծ շուկաներում հնարավոր չէ մշտական կամ հավատարիմ հաճախորդներ ձևավորել։
Պետք է հիշել նաև, որ որոնողական համակարգերը արդյունավետ չեն ինդեքսավորում սոցիալական ցանցերում ձեր գրած ստատուսները, այնպես որ Ֆեյսբուքում գրած ձեր հայտարարությունը չի հայտնվելու Գուգլում կամ այլ որոնողական համակարգերում։
Ինչ գործիքներից է հնարավոր օգտվել վեբ կայքով, սակայն ոչ՝ սոցիալական ցանցերով և մեգա պորտալներով։
Թվարկենք անհատականացված վեբ կայքի առավելությունները․
Տարբեր մեգա պորտալներում և սոցիալական ցանցերում բախվում եք կոշտ մրցակցության, որը տանում է գների նվազեցման։ Հաճախ ստիպված եք պայքարել նույն ապրանքը վաճառող տասնյակ խանութների դեմ՝ իջեցնելով գինը։
Վեբ կայքի միջոցով դուք մրցում եք ոչ թե գնի, այլ բրենդի և որակի շնորհիվ։ Այստեղ դուք ներկայացնում եք ձեր ապրանքանիշը՝ առանց կորստաբեր մրցակցության։
Մեգա հարթակներում ձեր վերահսկողություն բրենդի նկատմամբ սահմանափակ է, թույլ չեն տալիս ամբողջությամբ ներկայացնել ձեր ողջ պոտենցիալը։ Միշտ լինում են սահմանափակումներ։ Օնլայն հարթակներն ունեն ստանդարտացված տեսք և թույլ չեն տալիս լիարժեք ներկայացնել ձեր իսկ բիզնեսի ոճը։ Այնտեղ դուք միշտ լինելու եք մյուսների նման, որոշ դեպքերում նաև ստորադասվելու եք, ավելին․ որոշ մեգա պորտալներում նույնիսկ ստորադասման կարգով Ձեր հասցեն չեք կարող ունենալ։
Վեբ կայքում դուք եք որոշում դիզայնը, բովանդակությունը և օգտատերերի փորձը՝ ամրապնդելով ձեր բրենդային ճանաչելիությունը։ Ունենալով առանձին հասցեով վեբ կայք ինտերնետում՝ նմանվում եք ինտերնետի հսկաներին՝ Գուգլին, Ֆեյսբուքին և մյուսներին։ Ինքնուրույն ստեղծված վեբ կայքը հնարավոր է անընդհատ կատարելագործել՝ սահմանելով ձեր օրենքները, այլ ոչ թե ենթարկվելով ինչ որ տեղ գործող ընդհանուր կանոններին։ Ունենալու եք վստահության աճ, քանի որ վեբ կայքով եզակի եք դառնում։
Մեգա պորտալներում հաճախ եք բախվում հոգնեցուցիչ մոդերացիայի և հաճախորդների կողմնապահ կարծիքների։ Երբեմն անարդար ակնարկները, կարծիքները կարող են երկար մնալ ձեր էջում, զուգահեռ՝ նոր ապրանքները երկար ժամանակ չեն հաստատվում։
Վեբ կայքում դուք եք կառավարում հաճախորդների կարծիքները և արագ թարմացնում բովանդակությունը՝ առանց միջնորդների։
Նման մեծ հարթակներում հաճախ են տեխնիկական աջակցության խնդիրներ լինում։ Որոշ հարթակների աջակցությունը հաճախ դժվար հասանելի է, իսկ բիզնեսի կարիքները մնում են անլուծելի։
Վեբ կայքը կարող է ունենալ ձեր ընտրած սպասարկման թիմը՝ արագ արձագանքող և հարմարեցված ձեր բիզնեսին։
Սոցիալական հարթակներում գրում եք մի բան, և ահջորդ վայրկյանին այն ձեր մրցակցի մոտ է հայտնվում, կոնտենտի և գաղափարների գողությունը կարծես սովորական երևույթ լինի։ Հարթակներում ձեր նկարներն ու տեքստերը կարող են հեշտությամբ կրկնօրինակվել այլ վաճառողների կողմից։
Վեբ կայքում ձեր բովանդակությունը պաշտպանված է, և ձեր յուրահատկությունն ավելի շեշտված է դառնում։
Որևէ մեծ պորտալ կամ սոցիալական ցանց չի տրամադրում ամբողջական վիճակագրություն ձեր հաճախորդների մասին՝ այդպես ձեր իսկ հաճախորդներին պաշտպանելով ձեզանից։ Մինչդեռ ձեր վեբ կայքի միջոցով դուք հնարավորություն ունեք գտնել ձեր հաճախորդներին նույնիսկ այն դեպքում, եթե անգամ նրանք հեռացել են ձեր կայքից։ Ռեալ ժամանակում տեսնել այցելուների շարժը և այլն։
Որևէ մեծ պորտալ կամ սոցիալական ցանց թույլ չի տա ձեզ իր մոտ Օնլայն խորհրդատու ունենալ։
Ձեր վեբ կայքում ուրիշը չի գովազդի ձեր էջում և չի փախցնի ձեր լսարանը։
Վեբ կայքը ձեր սեփական տարածքն է, որտեղ ձեր բիզնեսը զարգանում է առանց սահմանափակումների։ Այն թույլ է տալիս ստեղծել հավատարիմ հաճախորդների լսարան, բարձրացնել վստահությունը և վաճառել ոչ միայն ապրանքը, այն նաև ներկայացնել ձեր բիզնեսի խորքային արժեքները։
Մենք չենք առաջարկում սոցիալական ցանցերից և մեգա պորտալներից հրաժարվել։ Որոշեք ինքներդ․ մնալ և աշխատել շուկայում, թե՝ ստեղծել սեփական խանութը կամ գրասենյակը, որն իր մասնաճյուղը կունենա շուկայում։
* Այս վերլուծությունը պատրաստվել է ԱԲՍՏՐԱԿՏ ընկերությունում։ Մտքերի կամ նախադասությունների կրկնությունը (մասնակի կամ ամբողջական) այլ տեղերում նկատելիս թողնում ենք այցելուի մտահայեցողական եզրակացությանը։