
SEO – վեբ կայքերի օպտիմալացում որոնողական համակարգերի համար
Ի՞նչ է SEO-ն
SEO-ն (Search Engine Optimization) կամ օպտիմալացում որոնողական համակարգերի համար՝ դա վեբ կայքերի բարելավման գործընթաց է, որն ուղղված է որոնողական համակարգերում (Google, Yandex և այլն) ավելի արդյունավետ դիրքեր զբաղեցնելուն։ Դա նշանակում է՝ վեբ կայքում ճիշտ բառեր օգտագործել, այն արագ ու հարմարավետ դարձնել և հասնել նրան, որ այլ կայքերը կամ վեբ ռեսուրսները նույնպես ձեր վեբ կայքի մասին խոսեն։
Ինչպե՞ս է աշխատում SEO-ն
Երբ դուք ֆեյսբուքում կամ ինստագրամում էջ եք բացում, դուք տեսանելի եք միայն այդ հարթակներում։ Ֆեյսբուքյան գովազդով տեսանելի եք դառնում ֆեյսբուքյան սոց․ ցանցերում՝ Ֆեյսբուք, Ինստագրամ։ Google-ի գովազդով դուք դարձնում եք ձեր բիզնեսը տեսանելի Google-ի համապատասխան ցանցերում՝ օրինակ՝ Google-ի որոնման արդյունքներում, կայքերում, հավելվածներում և այլուր։
Որոնողական համակարգերը (Google, Yandex և այլն) մշտապես ուսումնասիրում են վեբ կայքերի բովանդակությունը, որպեսզի օգտատերերին տրամադրեն ամենահամապատասխան արդյունքները։ Նրանք շահագրգռված են ավելի որակյալ արդյունքներ ցույց տալու մեջ, քանի որ իրենց եկամտի մեծ մասը գալիս է զուգահեռ ներկայացվող գովազդներից։ SEO-ն օգնում է, որ որոնողական համակարգերը, ինչպես նաև այլ ռեսուրսները ավելի լավ հասկանան ձեր վեբ կայքը և բարձր դիրքեր տրամադրեն ոչ վճարովի որոնման արդյունքներում։
SEO-ն հնարավորություն է տալիս ձեր վեբ կայքին ստանալ այցելություններ առանց գովազդի վրա գումար ծախսելու։
Ինչո՞ւ է SEO-ն կարևոր
SEO-ն օգնում է, որ ձեր վեբ կայքը ավելի հասանելի դառնա որոնում կատարողներին։ Օրինակ՝ եթե Google-ում որոնեք «վեբ կայք» կամ «վեբ կայքերի ստեղծում», կտեսնեք, որ Abstract.am-ի հղումը հայտնվում է առաջին էջում։ Շատ օգտատերեր հենց այդպես են գտնում մեր կայքը և դառնում մեր հաճախորդները։
Մենք տարբեր նախագծերի համար իրականացրել ենք SEO օպտիմալացում, և արդյունքում՝ որոշ կայքեր ամսական ստանում են մինչև 1,000-1,500 այցելություն, իսկ որոշները՝ 100-ից ավելի՝ առանց որևէ գովազդի գումար ծախսելու։
SEO-ն երկարաժամկետ ներդրում է, որը հնարավորություն է տալիս կայուն աճ ապահովել՝ առանց գովազդային ծախսերի։

Վեբ կայքերում օգտագործված ծրագրերը SEO-ի համար
Իսկ Դուք գիտե՞ք, որ որոնողական համակարգերը ուշադրություն են դարձնում ձեր վեբ կայքում օգտագործվող ծրագրերին։ Եվ եթե դրանք ժամկետանց են լինում, ձեր կայքի վարկանիշը ընկնում է և սկսում է դառնալ անվստահելի։
Դա նման է մի տեսակ սուպերմարկետների ժամկետանց կաթնամթերքին։
Վեբ կայքի որակը կախված է ոչ միայն բովանդակությունից ու դիզայնից, թեև այցելուները հենց դրան է, որ ուշադրություն են դարձնում։
Որոնողական համակարգերը ցանկանում են մարդկանց ուղղորդել անվտանգ կայքեր, հետևաբար նրանք ուշադրություն են դարձնում նաև տվյալ կայքի ծրագրային մասին։ Ահա պատճառներից մեկը, թե ինչու ձեր վեբ կայքը պետք է ընթացիկ սպասարկում ունենա, որպեսզի համապատասխան մասնագետները ծրագրային մասով այն պահեն լավ վիճակում։
Դա նաև որոշակիորեն պաշտպանված կդարձնի ձեր կայքը։
Մի անտեսեք վեբ կայքի տեխնիկական սպասարկման կարևորությունը, քանի որ ուշացած տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր է ստիպված լինեք նոր կայք պատվիրել։