Վեբ կայքերի գները

Վեբ կայքի պատրաստման կամ ստեղծման գինը հաճախ ամենաառաջին հարցն է, որ տրվում է ոլորտում մասնագիտացած ընկերությանը կամ դիզայներներին:
Սա շատ բնական հարց է, քանի որ վեբ կայքը բիզնեսի առցանց ներկայության կարևորագույն տարրն է, և շատերն ուզում են հասկանալ դրա արժեքը՝ նախքան ներդրում կատարելը։ Այնուամենայնիվ, վեբ կայքի գինը որոշելու համար հարկավոր է հաշվի առնել որոշ գործոններ:
Վեբ կայքերի գները. ինչո՞ւ են դրանք տարբեր
Մեր օրերում, եթե ցանկանաք վեբ կայքի նախագծի պատրաստման արժեքը ճշտել, կլսեք այնպիսի թվեր, որոնք կարող են տարակուսանքի մեջ գցել ձեզ․ 50 դոլարից սկսած մինչև 50,000 դոլար, ընդ որում՝ երբեմն գրեթե նույն աշխատանքների համար։ Դա իհարկե գնային շատ լայն տիրույթ է։ Եվ քանի որ շատ անհատներ ու ընկերություններ գները բարձրացնում են, երբեմն՝ անհիմն, իսկ մյուսները խոստանում են անհավատալի արդյունքներ չնչին գումարներով, ուստի այս ամենի արժեքը հասկանալն անհնարին է դառնում։
Այս ամենի մեջ լավ նորությունն այն է, որ ժամանակի ընթացքում նոր գործիքներ են ի հայտ գալիս, որոնք հեշտացնում են բազմաֆունկցիոնալ վեբ կայքերի պատրաստումը, և գները բնականաբար իջնում են, և արդեն բավականին մատչելի գներով հնարավոր է փոքր-միջին բիզնեսի համար էական ֆունկցիոնալությամբ և ներկայանալի վեբ կայք ստեղծել։
Վեբ կայքերի գները շատ անհատական են լինում, և դա պայմանավորված է մի քանի կարևոր գործոններով․
Ինչպե՞ս հաշվարկել և ի՞նչ պետք է իմանալ
Վեբ կայքերի ստեղծման աշխատանքների մեջ առաջնային տեղ են գրավում այն պատրաստելու վրա ներդրված
- Ռեսուրսները,
- Ժամանակը,
- Մանագիտական հմտությունները, որոնք ազդում են վերջնական արդյունքի որակի վրա։
Այս երեք հիմնական գործոնների ազդեցությունը փոքր կամ մեծ չափով տարածվում է վեբ կայքի բաղադրիչների վրա։
Եկեք դիտարկենք, թե՝ ո՞ր բաղադրիչներ են որոշում կայքի արժեքը, և ինչպե՞ս կարող ենք ճիշտ ընտրություն կատարել:
Վեբ կայքերի տեսակները
Այսօր կան վեբ կայքերի կոնստրուկտորներ (Website Builders), որոնցով կարելի է որոշակի ստանդարտների մեջ, հեշտացված գործիքներով ստեղծել վեբ կայք։ Այդպիսի վեբ կայքերի ստեղծման ծառայություններ մատուցողները գումարը գանձում են ամսեկան սկզբունքով, որոնք սկսում են տարեկան 300 դոլարից մինչև 6.000 դոլար, սակայն երբ հարցը հասնում է վեբ կայքի անհատականացնելուն, ապա այդ գործիքները գրեթե անօգուտ են, և դուք ստիպված եք լինելու դիմել անհատական դիզայների կամ վեբ կայքի պատրաստման ընկերության։
0-ից ստեղծված վեբ կայքեր
0-ից ստեղծված վեբ կայքի մշակում նշանակում է, որ ծրագրավորողները կոդավորում են յուրաքանչյուր ֆունկցիա ու հատկություն՝ համապատասխանեցնելով ձեր պահանջներին՝ ստեղծելով իսկապես յուրօրինակ կայք առանց պատրաստի ձևանմուշների։
Այսպիսի անհատականացման մակարդակը պահանջում է համապատասխան ներդրում։ Հիմնական անհատական կայքերը սկսվում են մոտ 4,000 դոլարից, իսկ բարդ նախագծերը կարող են գերազանցել 50,000 դոլարը։ Մշակման գործընթացը սովորաբար տևում է ամիսներ, և ապագայում ցանկացած փոփոխություն պահանջում է լրացուցիչ կոդավորում և ծախսեր։
Եթե չունեք ծրագրավորման գիտելիքներ, ձեզ անհրաժեշտ կլինի մշտական աջակցություն ծրագրավորողից՝ թարմացումների և սպասարկման համար, ինչը ևս ավելացնում է ընդհանուր ներդրումի չափը։
Անհատական մշակումն օգտակար է կոնկրետ պահանջներ ունեցող դեպքերում։ Այսինքն՝ եթե շուկայում չկան համանման լուծումներ, և դուք ստիպված եք կամ ձեզ անհրաժեշտ է ունենալ այդ եզակի ֆունկցիոնալը կամ բացառիկ դիզայներական մոտեցումը։
Իսկ եթե այն, ինչը դուք ցանկանում եք ստանալ և այս կամ այն չափ առկա է ծրագրավորման շուկայում, ապա քավ լիցի, պետք չէ նոր հեծանիվ հորինել, այլ օգտվեք շուկայում առկա փորձված տարբերակներից՝ առանց մսխելու ձեր ժամանակն ու ֆինանսները։
Ստատիկ էջերով վեբ կայքեր
Պարզ բիզնես վեբ կայքը փոքրաթիվ ստատիկ էջերով շատ ավելի մատչելի է ստեղծելը, քան մեծ ընկերությունների համար նախատեսված բազմաթիվ դինամիկ էջերից բաղկացած բազմաֆունկցիոնալ վեբ նախագծերը:
Օրինակ Աբստրակտում մենք ստեղծել ենք Պրեմիում վեբ կայքերի փաթեթ, բաղկացած ստատիկ էջերից, որը ցանկացած փոքր բիզնեսի համար կարող է լավ սկիզբ լինել՝ անհատական վեբ կայքով ապահովելով պրոֆեսիոնալ և բրենդային ներկայություն վեբ տիրույթում։
Վեբ կայքերի պատրաստման գները․ ինչպե՞ս հաշվարկել և ի՞նչ պետք է իմանալ վեբ կայքերի գների մասին։ Ինչո՞ւ են կայքերի պատրաստման գները տարբեր։
Բովանդակություն
Դիզայնի բարդությունը
Անհատականացված դիզայնը, որը ստեղծվում է զրոյից, կարելի է ասել նաև զրոյական դիզայնով վեբ կայքերը ավելի թանկ են, քան պատրաստի օրինակների վրա հիմնված լուծումները:
Ֆունկցիոնալություն և հնարավորություններ
Վեբ կայքի դինամիկ բաղադրիչները, ինչպես օրինակ տասնյակից ավել դինամիկ փոփոխվող բաժիններ ունեցող վեբ կայքերը, առցանց խանութ կայքը՝ օնլայն վճարային համակարգով, ժամանակացույցի կիրառմամբ ամրագրումները, բազմակի օգտահաշիվներով և ֆունկցիոնալ հնարավորություններով համալրվածությունը կարող են մեծացնել վեբ կայքի արժեքը:
Համակարգերի ինտեգրում
CRM համակարգերի, Գուգլ օրացույցի, էլ․ բաժանորդագրության և այլ համակարգերի հետ ինտեգրումները նույնպես ավելացնում են վեբ կայքի պատրաստման ծախսերը:
Տեխնիկական սպասարկում
Ծրագրային մասով վերջին թարմացումները չունեցող վեբ կայքերը կարող են կորցնել իրենց դիրքերը որոնողական համակարգերում։ Այդպիսի չափանիշներ է ընդգծված կիրառում որոնողական համակարգերի հսկա Գուգլը, ուստի ժամանակակից վեբ կայքերը առանց ծրագրային սպասարկման թողնելը հավասար է ներդրած գումարները քամուն տալ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ստեղծված վեբ կայքերի համար պարտադիր ընթացիկ սպասարկում է կիրառվում՝ այն ակտիվ, թարմ, արագագործ պահելու համար։
Որոշ կազմակերպություններ վեբ կայքի ընթացիկ սպասարկման առաջին տարվա ծախսերը ներառում են պատրաստման արժեքի մեջ: Մինչդեռ մյուսները այդ ծախսերը սկսում են հաշվել վեբ կայքը պատրաստ լինելուց հետո՝ ըստ հաճախորդի ցանկության։
Միջազգային փորձը և վեբ կայքերի գների որոշումը
Աշխարհում վեբ կայքերի գները նույնպես տարբեր են՝ կախված երկրից և շուկայից: Օրինակ՝ ԱՄՆ-ում փոքր բիզնեսի համար կայքի պատրաստումը կարող է արժենալ 2.000-10.000 դոլար, մինչդեռ արևելյան որոշ երկրներում նույնատիպ կայք կարող է առաջարկվել շատ ավելի ցածր գնով:
Եվրոպայում թրենդային է դարձել մինիմալիստական դիզայնի վրա կենտրոնանալը, ինչը նվազեցնում է որոշ ծախսեր: Իսկ Ավստրալիայում հաճախ առաջարկվում են բիզնես փաթեթներ, որոնք ներառում են թե՛ կայքի պատրաստումը, թե՛ SEO ծառայությունները միասին:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գինը ոչ միայն կախված է տեխնիկական լուծումներից, այլ նաև տեղական շուկայից և մասնագիտական թիմի որակից:
Վեբ կայքի պատրաստման կամ ստեղծման ժամանակը
Վեբ կայքի արժեքի վրա ազդում է նաև պատրաստման ժամանակը։
Եթե ընկերության առաջարկած ժամանակահատվածը ընդունելի է լինելու և նրանք մանրակրկիտ աշխատելու են նախագծի վրա, ուրեմն կարելի է ակնկալել որակյալ արդյունք, սակայն եթե նրանք պատրաստ են շատ կարճ ժամանակում պատրաստել, ուրեմն քիչ ռեսուրսներ են ծախսելու վեբ կայքի պատրաստման վրա, հետևաբար կարող են ավելի մատչելի գներ ասել։ Այս դեպքում հատկապես պետք է հաշվի առնել, որ արագությունը երբեմն լինում է որակի հաշվին։
Ինչպես որոշել ձեր վեբ կայքի պատրաստման գինը
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսի բյուջե պետք է նախատեսեք ձեր վեբ կայքի պատրաստման համար, ապա մեզ հետ կարող եք կատարել հետևյալ քայլերը.
- Գրեք կամ զանգահարեք:
- Պատմեք ձեր գաղափարի մասին և տրամադրեք հնարավորինս շատ մանրամասներ:
- Ցույց տվեք օրինակներ:
- Եթե ունեք նախընտրած կայքերի օրինակներ, դրանք կօգնեն մեզ հասկանալ ձեր պահանջները:
- Հարցում կատարեք:
- Օգտագործեք մեր գնի հարցման գործիքը այստեղ, որպեսզի ստանաք նախնական գին:
- Սկսեք փոքրից:
- Կարող եք սկսել մեր Պրեմիում փաթեթից, որը ներառում է ամենակարևոր հնարավորությունները:
- Խորհրդատվություն ստացեք:
- Մեր մասնագետները կօգնեն ձեզ գնահատել ձեր պահանջները և առաջարկել լավագույն լուծումները:
Վեբ կայքի արժեքի բաշխում
Պարզեցված տեսքով վեբ կայքի գինը կարող է բաղկացած լինել հետևյալ մասերից.
- Դիզայն և ծրագրավորում:
- Ստեղծման, դիզայնի և մշակման բոլոր աշխատանքները:
- Հոսթինգ և դոմեյն:
- Տարեկան ծախսեր ձեր կայքի առցանց հասանելիության համար:
- SEO և մարքեթինգ:
- Ձեր կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում:
- Սպասարկում և թարմացումներ:
- Կայքի տեխնիկական վիճակի պահպանում կամ ընթացիկ սպասարկում:
Արդյո՞ք կան պատրաստի լուծումներ
Եթե ցանկանում եք խնայել ժամանակ և գումար, կարող եք ընտրել պատրաստի լուծումներ: Մենք առաջարկում ենք այնպիսի փաթեթներ, որոնք ներառում են ամենակարևորը փոքր և միջին բիզնեսների համար: Սակայն, եթե ձեր պահանջներն ավելի բարդ են, անհատական լուծումները լավագույն տարբերակն են:
Վեբ կայքի ստեղծումը զգալի ներդրում է ձեր բիզնեսի մեջ: Պատրաստ ենք օգնել ձեզ՝ գտնել լավագույն լուծումները և կյանքի կոչել ձեր գաղափարները:
Դիմեք մեզ՝ սկսելու համար։
Գրեք հիմա՛
ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ
Վեբ կայքերի պատրաստում, ընթացիկ սպասարկում