Ինչու՞ է բժշկական կենտրոնի վեբ կայքը նույնքան կարևոր, որքան կլինիկայի մաքրությունը
Բովանդակություն.

Ի՞նչ է կորցնում բժիշկը, ով դեռ վեբ կայք չունի
Պատկերացրեք՝ հիվանդի ատամը ցավում է կեսգիշերին։ Ի՞նչ է անում։ Ամենայն հավանականությամբ՝ բացում է հեռախոսը, Google-ով որոնում «ատամնաբուժական կլինիկա» կամ «ատամնաբույժ» և ընտրում է այն հաստատությունը, որն ունի վեբ կայք, լուսանկարներ, ծառայությունների ցանկ, գնացուցակ ու նախապես գրանցման հնարավորություն։ Թաղամասի ծանոթ ատամնաբույժը, ով հասանելի չէ որոնողական համակարգերում, այդ հիվանդի տեսադաշտում չի հայտնվում ընդհանրապես։
Սա այսօրվա իրականությունն է՝ ոչ թե Սիլիկոնյան հովտում, ոչ թե Լոնդոնում, այլ Հայաստանում։
Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, մարդկանց վարքագիծը կտրուկ փոխվել է։ Եթե նախկինում առաջնայինը «ծանոթ-բարեկամի» խորհուրդն էր, ապա այսօր նույնիսկ այդ խորհուրդը ստանալուց հետո մարդիկ հեռախոսով անպայման փնտրում են համապատասխան ծառայությունը։
Ըստ որոշ հետազոտությունների, հիվանդների 77%-ը բժշկական ծառայություն փնտրելիս սկսում են որոնման պատուհանից, հիմնականում Google-ով։ Ավելին, ատամնաբույժից մինչև ֆիզիոթերապևտ՝ հիվանդների ավելի քան 60%-ը ինտերնետում որոնում է կատարում մինչև ամրագրում կատարելը։
Ձեր հաստատությունն այդ որոնման արդյունքներում երևո՞ւմ է։ Եթե ոչ, ձեր ամենամոտ մրցակիցն, ով վեբ կայք ունի, արդեն ընդունում է այն հիվանդներին, ովքեր հնարավոր է ձեզ մոտ կգային։
Ինչո՞ւ է վեբ կայքն անհրաժեշտ առողջապահական հաստատությունների, ատամնաբուժական կլինիկաների, բժշկների և բժշկական կենտրոնների համար։
Բժշկական վեբ կայքի առավելությունները
1. Վստահությունը կառուցվում է նախքան կլինիկա հասնելը
Առողջությունն ամենազգայուն ոլորտն է, որտեղ հիվանդը, նախքան դուռ թակելը, խնամքով ընտրություն է կատարում։
Ըստ 2025 թ. որոշ հետազոտությունների, նախքան որևէ բժշկական հաստատության հետ կապ հաստատելը 84%-ը ստուգում է վեբ կայքն ու մարդկանց կարծիքները։ Այս ցուցանիշն արդեն գերազանցում է ծանոթ-բարեկամի խորհուրդը։
Պրոֆեսիոնալ, հստակ, լավ կառուցված բժշկական կայքն ուղղակիորեն ազդում է հիվանդի վստահության ձևավորման վրա՝ դեռ կլինիկա ոտք դնելուց առաջ։
Ձեր բժշկական վեբ կայքը պատասխանում է հիվանդի ամենակարևոր հարցերին՝ մինչ նա ձեզ կզանգահարի. ովքե՞ր են բժիշկները, ի՞նչ ծառայություններ են մատուցվում, ի՞նչ մոտեցումներ են կիրառվում, ի՞նչ են ասում այլ հիվանդներ։ Այս հարցերի պատասխանները հիվանդը վեբ կայքից է ստանում՝ մինչև հեռախոսը ձեռքը վերցնելը։
Վեբ կայքը ձեր «առաջին հանդիպումն» է հիվանդի հետ, նախքան ֆիզիկական հանդիպումը։
Պրոֆեսիոնալ վեբ կայքը բարձրացնում է բժշկի կարգավիճակը պացիենտի աչքերում:
2. Օնլայն ամրագրումները կատարվում են, երբ ընդունարանն արդեն փակ է
Ամենատպավորիչ փոփոխությունը, որ վեբ կայք ունեցող կլինիկաներն արձանագրում են, ամրագրումների թվի աճն է։ Ըստ Zippia-ի հետազոտությունների, հիվանդների 68%-ն ավելի հավանական է ընտրի այն կլինիկան, որն ամրագրման հնարավորություն ունի կայքում։ Ու ամենակարևոր փաստը. ամրագրումների 40%-ը կատարվում է աշխատանքային ժամերից դուրս՝ ուշ երեկոյան կամ հանգստյան օրերին, երբ ընդունարանն արդեն փակ է։
Իսկ եթե վեբ կայքում կատարվում է արհեստական բանականությամբ chatbot-ի ինտեգրում, ապա հաճախորդն ամրագրում չի «լրացնում», այլ պարզապես գրում է՝ «ցանկանում եմ ատամնաքարերի հեռացում իրականացվի, վաղը ժամը 11-ին, բժիշկ Պողոս Պողոսյանի մոտ, հարմա՞ր է»։ Chatbot-ն ստուգում է ազատ ժամերը, հաստատում, ամրագրում Գուգլի օրացույցում կամ վեբ կայքի ամրագրման համակարգում, իսկ ընդունարանն առավոտյան արդեն պատրաստ ամրագրումների ցուցակ է ստանում։
Կայքի ամրագրման համակարգն ընդունում է այցելուներին շուրջօրյա՝ առանց լրացուցիչ անձնակազմի, նաև գիշերը։
3. Ընդունարանն ազատ է
Ոչ աշխատանքային ժամերին այցելուն կարող է ինքնուրույն ընտրել ամսաթիվը, ժամը, նույնիսկ բժշկին՝ ստանալով հաստատում։ Արդյունքում աշխատանքային ժամերին, ընդունարանում ավելի խաղաղ ու հանգիստ է լինում, իսկ դա մեծ ազդեցություն ունի հիվանդների բարոյահոգեբանական վիճակի և տրամադրության վրա։
Իսկ եթե վեբ կայքում առկա է խելացի չատբոտը (Chatbot), ապա այն դառնում է ձեր ընդունարանի «թվային օգնականը»՝ ստանձնելով կրկնվող հարցերի ողջ բեռը։ հարցերը, որոնք ընդունարանի աշխատակիցը ամեն օր տասնյակ անգամներ կրկնում է, ինչպիսիք են՝ «ձեր գտնվելու վայրը կասե՞ք», «ե՞րբ եք բաց» և այլ։ Այս հարցերին չատբոտը պատասխանում է ակնթարթորեն։
Սակայն սա միայն սկիզբն է. չատբոտը կարող է վարել լիարժեք երկխոսություն՝ ներկայացնելով ծառայություններն ու գները, տրամադրելով անհրաժեշտ հղումներ և օգնելով պացիենտին ընտրել ազատ ժամերն ու կատարել ամրագրում։ Գործընթացի ավարտին համակարգն ավտոմատ ուղարկում է էլեկտրոնային հաստատում և տրամադրում գուգլ քարտեզի հասցեն՝ ապահովելով դեպի կլինիկա ճանապարհի հստակ ուղեցույցով։
4. Ձեր ծառայությունները տեսանելի են
Շատ կլինիկաներ կորցնում են հիվանդներին ոչ թե ծառայությունների բացակայության պատճառով, այլ դրանց անտեսանելիության։ Հիվանդը ուղղակի չգիտի, որ ձեր մոտ կան այդ ծառայությունները, ասենք՝ ատամնաշարի ամբողջական ախտորոշում։
Վեբ կայքը ձեր ծառայությունների կատալոգն է, որն աշխատում է 24 ժամ, 7 օր, 365 օր, ցանկացած պահի։
Իսկ եթե վեբ կայքում կատարվում է chatbot-ի ինտեգրում, ապա նա կարող է պարզապես հարցնել՝ «Ո՞ր ծառայությունն եք փնտրում»։ Այցելուն պատասխանում է՝ «իմպլանտ», որից հետո chatbot-ը ներկայացնում է տվյալ ծառայությունը, գինը, ցույց է տալիս տվյալ ծառայության էջի հղումը, և առաջարկում ամրագրում կատարել։
5. Դեմք ունեցող կլինիկա
Հայ հիվանդն, ըստ ավանդույթի, ընտրում է ոչ թե «անծանոթ կլինիկա», այլ «ծանոթ բժիշկ», հետևաբար վեբ կայքում ամեն բժշկի կամ մասնագետի ներկայացումը՝ ֆոտո, մասնագիտական կրթություն, բուժական մոտեցումներ, փոքր հարցազրույց ․․․ այս ամենը ստեղծում են անձնական, ջերմ ու վստահելի կապ նախքան անձամբ հանդիպելը։ Հիվանդն արդեն «ճանաչում» է բժշկին, նախքան ծանոթանալը։
Առողջապահական ծառայությունները վեբ տիրույթում
Հայաստանում առողջապահական հաստատությունների շրջանակում մարդիկ ամենից շատ փնտրում են ատամնաբուժական կլինիկաներն ու ատամնաբուժարանները։ Հաջորդ ակտիվ ոլորտն էսթետիկ բժշկությունն է։ Ցավոք մյուս ոլորտները, ինչպիսիք են օրինակ Ֆիզիոթերապիան, ակնաբուժությունն ու ծերերի խնամքի կենտրոնները, թույլ են ներկայացված վեբ տիրույթում։
Ատամնաբուժական ծառայությունների դեպքում հիվանդն ընտրում է նախ վեբ կայք ունեցող կլինիկա, որտեղ կարողանում է ծառայություններն ու դրանց գները հստակ տեսնել, ու ամրագրել նախընտրելի ժամ ու բժիշկ։
Արդյունավետ ատամնաբուժական վեբ կայքերն ունենում են.
- Ծառայությունների ամբողջական ցանկ՝ մատչելի բացատրություններով
- Բժշկական թիմի ներկայացում՝ ֆոտո, մասնագիտություն, կարճ կենսագրություն
- Հիվանդների կարծիքներ ու վկայություններ
- Ամրագրման հնարավորություն
- խելացի չատբոտ (Chatbot)
- Հաճախ տրվող հարցեր (Հ․Տ․Հ․)
- Վեբ կայքից ուղղակի կապ WhatsApp-ով կամ զանգի հնարավորություն։
Անկախ աշխարհագրությունից, Press Ganey-ի հետազոտությամբ, հիվանդների 80%-ի համար ամրագրման հնարավորությունը ուղղակիորեն ազդում է կլինիկայի ընտրության վրա։
Եթե ձեր կլինիկան կամ բժշկական հաստատությունը վեբ կայք չունի, ապա ամեն օր դուք կորցնում եք հաճախորդների, ովքեր որոնողական համակարգերով կամ արհեստական բանականության միջոցով ձեր մատուցած ծառայություններն են փնտրում, բայց գտնում են ձեր մրցակցի վեբ կայքն ու ամրագրում կատարում։
Բժշկական վեբ կայքը «ունենալու կամ չունենալու» հարց չէ։ Դա ձեր հաստատության ամենից շատ աշխատող ու ամենամատչելի «աշխատակիցն» է, ով 24 ժամ, 7 օր ընդունում, ծանոթացնում ու ամրագրում է կատարում՝ ձեր ֆիզիկական ներկայությունից անկախ։
Abstract.am-ում մենք մասնագիտացած ենք ֆունկցիոնալ ու արդյունավետ վեբ կայքերի ստեղծման ոլորտում։ Մեր պորտֆոլիոյում արդեն կան բժշկի, ատամնաբուժական կլինիկայի, վերականգնողական կենտրոնի, մանկական նյարդավիրաբուժության հայկական միության և այլ հաստատությունների կայքեր։
Ձեր հաստատության վեբ կայքում կապահովենք.
- Ձեր ծառայությունների պրոֆեսիոնալ ու գրավիչ ներկայացում
- Ձեր թիմի պրոֆեսիոնալ ու գրավիչ ներկայացում
- Օնլայն ամրագրման հնարավորություն ու ավտոմատ ծանուցումներ
- Տեսանելիություն որոնողական համակարգերում
- Տեսանելիություն արհեստական բանականության գործիքներում
- Արհեստական բանականությամբ խելացի չատբոտի ինտեգրում։
ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ
Վեբ կայքերի պատրաստում, ընթացիկ սպասարկում



