Mail+ վեբ հոսթինգ փաթեթի առանձնահատկությունները
Mail+ փաթեթը նրանց համար է, ովքեր
- ունեն 1-ից ավել դոմեյն՝ վեբ հասցե,
- ցանկանում են ընդամենը պահպանել բրենդային դոմեյն անվանումները,
- չեն ցանկանում այդ դոմեյնների հոսթինգի համար մեծ գումար ծախսել,
- պատրաստ չեն վեբ կայքի վրա գումարներ ծախսել,
- ցանկանում են այդ դոմեյնների տակ գործող էլ․ փոստ՝ էլ․ հասցեներ ունենալ,
- ցանկանում են վերաուղղել (Redirect) ստացած նամակները իրենց հիմնական էլ․ փոստի վրա,
- օգտվել այդ դոմեյնների տակ գործող էլ․ հասցեներից Gmail-ով, Yandex-ով, Yahoo-ով, և այլն,
- ցանկանում են փակել իրենց վեբ նախագծերից որևէ մեկը, սակայն չեն ցանկանում կորցնել իրենց ստեղծած լսարանը։
Ինչ անել մեկից ավել դոմեյնների հետ
Եթե Դուք ունեք մեկից ավել դոմեյններ, և չգիտեք, թե ի՞նչ անել, ապա առաջին հերթին դրանք հավաքագրեք մի որևէ վեբ հոսթինգ փաթեթի տակ։ Հոսթինգը իր գործիքակազմով Ձեզ կօգնի կողմնորոշվել։
Եթե Դուք չեք պատրաստվում օգտագործել այդ դոմեյնը, ապա գոնե վերաուղղեք (Redirect) մեկ այլ վեբ հասցեի վրա, որպեսզի այն պարզապես չկորչի դատարկության մեջ։
Պահպանել բրենդային դոմեյն անվանումը
Եթե բրենդային անվանումը Ձեզ համար կարևոր է, և Դուք ձեռք եք բերել համապատասխան դոմեյնը, ապա այն պետք է պահպանել բրենդային մոտեցմամբ։ Սա նշանակում է, որ չպետք է դոմեյնը թաքցնել անհայտության մեջ, որ ոչ ոքի ձեռքը չընկնի, այլ առնվազն պետք է՝
- վերաուղղել որևէ արժանի վեբ կայքի վրա,
- ցուցադրել «Coming soon» էջ՝ որոշ կոնտակտային տվյալներով, որը այցելուին կհուշի վեբ կայքի պատրաստման մասին։
Գումարի խնայողություն
Եթե չեք ցանկանում կամ պատրաստ չեք վեբ կայքի վրա գումարներ ծախսել, ապա այս փաթեթով հնարավորություն ունեք նվազեցնել նաև հոսթինգի ծախսը, քանի որ այստեղ նվազեցված է վեբ կայքին առնչվող գործիքների կիրառությունը։ Պետք է նկատի ունենալ նաև, որ այս փաթեթում լիուլի կարող եք օգտվել դոմեյնին և էլ․ նամակների կիրառման գործիքներից։
էլ․ փոստ / մեյլերի կառավարում
Ըստ էության եթե կարողանաք օգտագործել Thunderbird, Microsoft Outlook, կամ մեյլերի կառավարման այլ պլատֆորմ, ապա 800 ՄԲ ծավալային սահմանափակումը Ձեզ չի անհանգստացնի։ Ըստ էության նաև այս պատճառով է այսքան մատչելի այս փաթեթը։ Արդյունքում միակ իրական սահմանափակումը կլինի ընդամենը ժամում 50 էլ․ նամակ ուղարկելու / ստանալու սահմանափակումը։ Րոպեում գրեթե 1 նամակ է պետք ուղարկել, անընդհատ նամակագրության մեջ լինելով, անցնելու համար այս սահմանափակումը։
Բացի այս Դուք կարող եք վերաուղղել (Redirect) ստացած նամակները մի որևէ հիմնական էլ․ փոստի վրա։ Կարող եք նաև օգտվել այդ դոմեյնների տակ գործող էլ․ հասցեներից Gmail-ով, Yandex-ով, Yahoo-ով, և այլն։
Հիմնական էջ դոմեյնի համար
Մենք չենք թողնի, որ Ձեր այցելուները տեսնեն անճաշակ դատարկ էջ, երբ այցելեն Ձեր կայք։ Մենք հիմնական էջում կտեղադրենք մեր կողմից առաջարկվող ստանդարտ «Website Under Maintenance!», «САЙТ ЗАКРЫТ НА РЕКОНСТРУКЦИЮ» էջ, որտեղ կդրվեն Ձեր հեռ․ համարները կամ էլ․ հասցեն։
Փակվող վեբ նախագիծ
Եթե Դուք որևէ վեբ նախագիծ ունեք, և այլևս չեք ցանկանում այն պահպանել, ապա առաջինը մտածում եք՝ հոսթինգի ժամանակը ավարտելուց՝ դադարեցնել, և ամեն ինչ կվերջանա։ Սակայն գիտենք, որ ցանկացած նախագիծ ընթացքում ստեղծում է որոշակի լսարան, և հոսթինգը դադարեցնելով Դուք պարզապես սպանում եք այդ լսարանը։ Մինչդեռ, որպես անցումային փուլ կարելի է
- այդ վեբ նախագծի դոմեյնի համար ընտրել փոքր վեբ հոսթինգ,
- պահպանել էլ․ հասցեները, իսկ դոմեյնը վերաուղղել (Redirect) Ձեզ համար ցանկալի մեկ այլ դոմեյնի վրա, որտեղ ակտիվ կայք կա։
Այսպես գոյություն չունեցող նախագծի այցելուները ավտոմատ կայցելեն այն նախագիծը, որտեղ կուղղեք այդ լսարանը։ Այս ամենից հետո Ձեր հին կայքի լսարանը ինքը կորոշի՝ հետաքրքի՞ր է Ձեր առաջարկած նոր նախագիծը իրեն, թե՝ ոչ։
Պետք է նկատի ունենալ, որ կան նաև մարդիկ, որոնք նման են անգղերի, այսինքն՝ հավաքվում են լեշերի վրա։ Նրանք սպասում են, թե երբ Դուք կկորցնեք դոմեյնի նկատմամբ Ձեր իրավունքները։ Այնուհետև նրանք ձեռք են բերում Ձեր դոմեյնը, դրանից առաջ որոշ գործիքներով պատճենում են Ձեր վեբ կայքը, հետո վերագործարկում են այն նույն դոմեյնի վրա։ Արդյունքում ստացվում է Ձեր վեբ նախագիծը աշխատում է ուրիշի համար։ Երբեմն նման իրավիճակը կարող է շատ ցավոտ լինել։
Հետևաբար ճիշտ է․
- նախագիծը փակելուց հետո պահպանել դոմեյնը ևս մեկ տարի,
- ընտրել փոքր վեբ հոսթինգ փաթեթ, ինչպես մեր Mail+ փաթեթն է
- այդ փաթեթի միջոցով կուղղորդեք հին նախագծի լսարանը Ձեզ համար ցանկալի տեղ։
Այս գործողությունները կբարձրացնեն նոր կայքի հեղինակությունը նաև որոնողական համակարգերում։ Կարծում ենք գոհ կլինեք, որ Ձեր աշխատանքի մի մասը չի կորչի։