Հեռ․՝ +374. 95. 70 90 75

Քննական ակտիվություն

Այս տարի հունիսը քննական թեժ ամիս էր։

Մենք GTK.am կայքի միջոցով մի փոքր հետևեցինք քննական թեժ ու լարված շրջանին և ցանկանում ենք այդ արդյունքները ներկայացնել։

Այսպես, ըստ GTK.am կայքի վիճակագրության քննական հունիսին կայքն ընդունել է 162.834 այցելու, 48.968 տարբեր համակարգիչներից։ Այցելուներից 6.000-ը ցանկացել են էլեկտրոնային փոստով տեղեկանալ քննական արդյունքների մասին, ըստ այդմ կայք այս պահին ունի 6.000 էլ․ բաժանորդ:

Հունիս ամսվա էջերի դիտումների քանակը՝ 1․214․850։

Այցելությունների 150․865-ը Հայաստանից է եղել։

Այցելուների 70.49%-ը ետ է վերադառնում կայք։

 Կայքից օգտվողների 70.87%-ը օգտագործում է Քրոմ, իսկ 14.65%-ը Ֆայրֆոքս դիտարկիչ։

Օգտագործողների 47.88%-ը օգտվում է Արմենտելի ինտերնետ կապից, 9.77%-ը՝ Վիվասել։

5,103 այցելություն կատարվել է Apple iphone, ipad սարքերից։

70,052 այցելու պարզապես իմացել է կայքի տեղը և ուղղակի այցելել, ինչը նշանակում է, որ շրջանավարտները քաջատեղյակ են կայքի մասին։

36,733 այցելել են ԳԹԿ-ի պաշտոնական կայքից, որտեղ՝ սկզբնական էջում ուղիղ հղում կա դեպի GTK.am ։

Այցելուների 26,109-ը Գուգլի միջոցով են եկել դեպի կայք, 20,331-ը՝ էլ․ փոստից։

 Կայքի լսարանը շատ բազմազան է՝ ծնողներ, երիտասարդներ, լրագրողներ, մամուլ։ Հիմնականում՝ կրթական գործընթացներով հետաքրքրված անձինք։

Կայքում փորձ է արվում ժամանակակից լուծումներով ու հետաքրքիր մոտեցումներով, ինտերակտիվ ու թափանցիկ դարձնել քննական գործընթացները։

ԱԲՍՏՐԱԿՏ ընկերությունը զբաղվում է նաև էլ․ մարկետինգով և այս հարցում սպասարկում է նաև gtk.am կայքը։

Եթե Ձեզ ինչ որ առումով հետաքրքրում են սույն տվյալները, դիմեք մեզ։